Մատչելիության հղումներ

Իսրայելի Քնեսեթը կլուծարվի


Իսրայելի Քնեսեթը հավանության է արժանացրել խորհրդարանի լուծարման մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:

Միաժամանակ, օրենսդիրը որոշել է 19-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների օրը` 2013 թվականի հունվարի 22:

Գործող խորհրդարանի բոլոր 100 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Քնեսեթի լուծարմանը:

Նոր խորհրդարանի ընտրության անհրաժեշտության մասին վարչապետ Բենյամին Նաթանյահուն խոսել էր դեռ անցած շաբաթ` պատճառաբանելով, որ օրենսդիրները չեն կարողանում համաձայնության գալ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի ընդունման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG