Մատչելիության հղումներ

Այսօր տեղի կունենա Օբամա - Ռոմնի երկրորդ բանավեճը


Միացյալ Նահանգների նախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման եւ նրա հանրապետական մրցակից Միթ Ռոմնին այսօր երեկոյան կանցկացնեն իրենց երկրորդ հեռուստաբանավեճը:

Օբաման եւ Ռոմնին բանավիճելու են 90 րոպե` Նյու Յորքի համալսարաններից մեկում:

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում անցկացվելիք նախագահական ընտրություններին մնում է երեք շաբաթ: Հոկտեմբերի 22-ին սպասվում է թեկնածուների եզրափակիչ բանավեճը:

Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների առաջին բանավեճը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG