Մատչելիության հղումներ

Շոտլանդիան 2014-ին անկախության հանրաքվե կանցկացնի


Մեծ Բրիտանիան եւ Շոտլանդիան այսօր պատմական համաձայնագիր են ստորագրել՝ Շոտլանդիայում անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:

Համաձայնագրի տակ իրենց ստորագրություններն են դրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը եւ Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը:

Սպասվում է, որ հանրաքվեն կնշանակվի 2014 թվականի հոկտեմբերին, եւ քվեարկության կդրվի միայն մեկ հարց՝ արդյոք Շոտլանդիան պե՞տք է մնա Միացյալ Թագավորության կազմում, թե՞ ոչ: Հարցի վերջնական ձեւակերպումն ու հանրաքվեին 16 եւ 17 տարեկանների մասնակցության հարցը կորոշվի առաջիկա ամիսների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG