Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱԺ-ում


Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ:

Խորհրդարանի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ հայկական կողմը շատ բարձր է գնահատում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչների այցը Հայաստանի խորհրդարան՝ հավաստիացնելով, որ մեր երկիրը եւս նվիրված է այն արժեքներին, որոնց հետամուտ է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հակասեմականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Էնդրյու Բեյքերը տեղեկացրեց, որ իրենց աշխատանքն անմիջականորեն առնչվում է տարաբնույթ խտրականությունների խնդրին, եւ ԵԱՀԿ-ն մեծ աշխատանք է կատարել այս երեւույթների դեմ պայքարելու համար:

Նա նշեց, որ պատվիրակության անդամները հանդիպումներ են ունենալու Հայաստանում ազգային փոքրամասնությունների համայնքների հետ եւ խնդրելու են ներկայացնել իրենց փորձը:

Հայաստանի մասին ներկայացվելիք զեկույցի մեջ տեղ են գտնելու նաեւ ՀՀ կառավարության եւ խորհրդարանի դիրքորոշումները խտրականությանն առնչվող տարբեր խնդիրների վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վարդան Օսկանյանը ներկայացրեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հետ Հայաստանի փոխգործակցության փորձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG