Մատչելիության հղումներ

Քաղաքաշինության նախկին նախարարին հարցաքննել են


Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյան

Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյան

Քաղաքաշինության նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Վարդանյանն այսօր հարցաքննվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում՝ որպես վկա:

Նախկին նախարարին հարցաքննել են Հանրային գրադարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Գործը հարուցվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, գործի քննությունը հանձնարարվել էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Ազգային գրադարանի վերանորոգման համար պետական բյուջեից հատկացվել էր 700 միլիոն դրամ (մոտ երկու միլիոն դոլար), սակայն այդ գումարը ծախսելուց հետո շենքը կիսավեր վիճակում էր հանձնվել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից, Վարդան Վարդանյանը արդեն հարցաքննվել է:

Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու կասկածանքով արդեն կալանավորվել է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG