Մատչելիության հղումներ

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կիրառեց Սիրիայի դեմ


Եվրոպական միության արտգործնախարարները երկուշաբթի օրը որոշում կայացրեցին նոր պատժամիջոցներ կիրառել Սիրիայի իշխող վարչախմբի նկատմամբ։ Այս որոշմամբ, մասնավորապես, արգելվել է եւս 28 սիրիացի անհատների եւ երկու սիրիական ընկերությունների ներկայացուցիչների ճանապարհորդությունը ԵՄ տարածքով, ինչպես նաեւ սառեցվել են նրանց պատկանող պատկանող գույքն ու բանկային հաշվեհամարները։

Այսպիսով ԵՄ-ի «սեւ ցուցակում» հայտնված սիրիացիների թիվն հասնում է 181-ի։ Պատժամիցոցներ են կիրառվել, ընդհանուր առմամբ, 54 սիրիական ընկերությունների նկատմամբ։ Խոսքը վերաբերում է այն անհատներին եւ ընկերություններին, որոնք մեղադրվում են սիրիական ապստամբների դեմ ռազմական գործողություններին մասնակցելու, ինչպես նաեւ Սիրիայի իշխանություններին զենք-զինամթերք մատակարարելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG