Մատչելիության հղումներ

Անկարայում հարկադրաբար վայրէջք կատարած ուղեւորատար օդանավի հետ կապված միջադեպը չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Վստահեցնում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների առնչությամբ անհանգստանալու հիմքեր չկան», - «Նովոստի» գործակալության փոխանցմամբ ասել է Լավրովը։

Ռուսաստանը թուրքական կողմից ակնկալում է պարզաբանումներ միջադեպի վերաբերյալ:

Անցյալ շաբաթ թուրքական կործանիչները հարկադրել էին Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող սիրիական Airbus A-320 օդանավին վայրէջք Անկարայի օդանավակայանում:

Մեկնաբանելով միջադեպը, Լավրովը հերթական անգամ ընդգծել է, որ ինքնաթիռով տեղափոխվող բեռը «պատկանում էր ռուսաստանյան ընկերության եւ նախատեսված էր սիրիական կողմի համար»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG