Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ՏԻՄ ընտրություններ


Այսօր Ռուսաստանի 83 վարչատարածքային շրջաններից 77-ում տեղական ընտրություններ են։

Ռուսաստանցիները պետք է նահանգապետեր ընտրեն Ամուրում, Բրյանսկում, Նովգորոդում, Բելգորոդում եւ Ռյազանում։

Ենթադրվում է, որ այսօր կհաղթեն Կրեմլի աջակցությունը վայելող բոլոր հինգ գործող նահանգապետերը, ովքեր ներկայացնում են «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը։

Նահանգապետերի ընտրությունները 2004 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ վերացվել էին, եւ մարզերի ղեկավարներին նշանակել է Պուտինը, սակայն անցած տարվա դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին հաջորդած բողոքներից հետո Կրեմլը որոշել է վերականգնել նահանգապետերի ընտրության մեխանիզմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG