Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիահայերի մուտքը Համազգային թատրոն անվճար է


Պետական Համազգային թատրոնը, հաշվի առնելով սիրիահայերի ներկա վիճակը, 21-րդ թատերաշրջանի (2012-2013 թվականներ) ընթացքում բոլոր սիրիահայերի համար մուտքը թատրոն սահմանում է անվճար:

Ազգությամբ հայ յուրաքանչյուր Սիրիայի քաղաքացի, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, կարող է ստանալ ներկայացման անվճար տոմս, ասված է Սոս Սարգսյանի ղեկավարած թատրոնի հաղորդագրությունում։

Համազգային թատրոնի խումբը հայտնում է նաեւ, որ իր ֆինանսական ներդրումն է բերում «Օգնիր եղբորդ» ծրագրին, եւ նույնը անելու կոչ է ուղղում բոլոր թատրոններին եւ մշակութային խմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG