Մատչելիության հղումներ

Ղարաբաղի մայրաքաղաքը տոնում է իր օրը


Ստեփանակերտում այսօր տոնական միջոցառումներ են` նվիրված քաղաքի օրվան։

Միջոցառումներին մասնակցել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ղարաբաղի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Բակո Սահակյանն ընդգծել է նման նշանակալի իրադարձությունները պատշաճ մակարդակով տոնելու անհրաժեշտությունը՝ դա կարեւորելով թե՛ քաղաքական եւ թե՛ մշակութային տեսանկյունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG