Մատչելիության հղումներ

logo-print

Քոքոբելյանը պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանին


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությանը:

«Ափսոսանք եմ հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պահի թելադրանքով արված, հուզական հայտարարության կապակցությամբ: Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, որ ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում, մեկ այլ անհատի կողմից: Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետեւողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով», - «Ազատ դեմոկրատների» լրատվական ծառայության փոխանցմամբ ասել է Քոքոբելյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը, այսօր արձագանքելով Քոքոբելյանի այն հայտարարությանը, թե իրենք մանդատները միասին վայր դնելու պայմանավորվածություն չեն ունեցել, ասել էր. - «Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG