Մատչելիության հղումներ

Նախագահը ֆուտբոլիստներին հորդորել է մտածել հաղթանակի մասին


Լուսանկարը` նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության
Լուսանկարը` նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Երեւանի Ավան վարչական շրջանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ այսօր մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Իտալիա խաղին ընդառաջ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը զրուցել է հավաքականի անդամների հետ, մաղթել հաջողություններ: Նախագահը հորդորել է ֆուտբոլիստներին՝ ինչպես շախմատի ազգային հավաքականի պարագայում, անհատական գեղեցիկ խաղ ցուցադրելու հետ միասին, համատեղել ջանքերը եւ մտածել թիմային հաղթանակի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG