Մատչելիության հղումներ

Սեւանի լողասեզոնը փակված է


Եթե 2011-ի ամռանը Սեւանա լճում խեղդվել է 6 մարդ, ապա այս տարի` 4: Տարեկան կտրվածքով` նախորդ տարի խեղդվել է 6 մարդ, իսկ այս տարի` 7:

Հունիսի 1-ին բացված Սեւանի սեզոնը փակվել է հոկտեմբերի 1-ին: Ամփոփելով լողասեզոնի ընթացքում հանգստացողների ակտիվությունն ու ջրափրկարարների աշխատանքը` Արտակարգ իրավիճակների նախարարության ջրափրկարարական ծառայության ղեկավար Սամվել Մկրտչյանն ասաց, որ այս տարի Սեւանա լիճ այցելողների թիվն էականորեն աճել է:

Լողասեզոնի ընթացքում փրկարարներին հաջողվել է փրկել 38 մարդու կյանք: Սեւանի սեզոնը փակված է, բայց դա չի նշանակում, որ զբոսաշրջության առումով Հայաստանն այլեւս հետաքրքիր չէ նաեւ օտարերկյա այցելուների համար: Ծաղկաձորը, Դիլիջանն ու Ջերմուկը սկսում են իրենց ակտիվ սեզոնը:

Իսկ ահա ողջ ամառվա ընթացքում մեր հայրենակցիները ներգնա տուրիզմի շրջանակներում նախընտրել են հանգստանալ հիմնականում նշված վայրերում, ինչպես նաեւ Սյունիքում ու Լեռնային Ղարաբաղում: Տուրիստական գործակալություններից մեկի ներգնա տուրիզմի գծով մենեջրի խոսքով` մատչելիության առումով Հայաստանում մեծ ընտրություն չկա:

Զբոսաշրջային ընկերություններից մեկի արտաքին տուրիզմի գծով մենեջերի խոսքով, այս տարի հայերի համար նոր եւ ակտիվ ուղղություն է եղել Բուլղարիան, Մոնտենեգրոն: Չչնայած շոգ եղանակին` հայերը մեծ հոսքերով մեկնել են նաեւ Արաբական Միացյալ էմիրություներ եւ եվրոպական երկրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG