Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքարանը էլ չի օրհնում խառն ամուսնությունները


Թուրքիայի Հայոց պատրիարքարանը հոկտեմբերի 1-ից սկսել է կիրառել նոր կարգ, ըստ որի` այլ կրոն դավանող անձանց հետ հայերի ամուսնությունները այլեւս չեն օրհնվում, ինչպես նաեւ նման դեպքերում թույլ չի տրվում եկեղեցում հարսանեկան արարողություն անցկացնել։ Այդ մասին այսօր հաղորդում է Turkish Daily News-ը։

Խառնամուսնությունների դեպքում եկեղեցում հարսանեկան արարողության անցկացումը թույլատրվել էր 2000 թվականին` Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հավանությամբ, սակայն դա հայ համայնքի ներսում բանավեճի պատճառ է դարձել։

«Մենք գործադրում ենք մեր եկեղեցում արդեն գոյություն ունեցող օրենքը։ Ես չեմ ցանկանում սրանից բացի որեւէ այլ հայտարարություն անել», - թուրքական պարբերականի հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուին ասել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG