Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը հրաժարական տվեց


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բավարարել է հրաժարականի մասին երկրի կառավարության միջնորդությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը։

Համաձայն Սաակաշվիլիի հայտարարության, որը տեղադրված է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, մինչ նոր կառավարության նշանակումը գործադիր մարմնի պարտականությունները կկատարի հրաժարական տված կառավարությունը։ Կառավարության նոր կազմը նոր գումարման խորհրդարանին կներկայացվի Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում։

Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պարտվեց հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում` ստանալով խորհրդարանի 150 մանդատներից 67-ը։ Մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը նոր խորհրդարանում ստացավ 83 տեղ։

Երկուշաբթի օրը Իվանիշվիլին հրապարակեց նոր կառավարության պաշտոններում իրենց թեկնածուների ցանկը, որը նորընտիր խորհրդարանը կհաստատի իր առաջին նիստի ժամանակ` հոկտեմբերի 20-ին կամ 21-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG