Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվա - Դամասկոս օդանավին ստիպել են վայրէջք կատարել Անկարայում


Թուրքական ռազմական ինքնաթիռները ստիպել են Մոսկվայից Դամասկոս թռչող սիրիական A-320 քաղաքացիական օդանավին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում:

Թուրքական կողմը կասկածել է, թե օդանավում կարող է լինել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմնակիցներին ուղարկվող ռուսական զինամթերք:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ասել է, որ օդանավն ուղեւորներով բաց կթողնվի, սակայն օդանավի բեռը կառգրավվի:

Սիրիական օդանավի հարկադիր վայրէջքից անմիջապես հետո պաշտոնական Անկարան խնդրել է «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռներին զերծ մնալ սիրիական օդային տարածքով թռիչքներ իրականացնելուց:

Ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռին, այդուհանդերձ, թույլատրել են ուղեւորվել Դամասկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG