Մատչելիության հղումներ

Քոչարի փարիզյան շրջանի տարածանկարը մեկ ամսով ցուցադրվում է Քոչարի թանգարանում


Երեւանդ Քոչարի ստեղծագործական վաղ` փարիզյան շրջանում ծնված, անվանում չունեցող տարածանկարը մինչեւ հոկտեմբերի 30-ը կցուցադրվի Քոչարի թանգարանում:

1928-ին Երվանդ Քոչարը Ֆրանսիայում հանդես է եկել անհատական ցուցահանդեսով, որի ընթացքում ցուցադրել է 15 տարածանկար: Այդ նկարների մեծ մասն այժմ եվրոպական մասնավոր հավաքածուներում են, դրանցից մեկը վերջերս գնել «Բարձր արվեստ» կենտրոնի հիմնադիր Սարգիս Գրիգորյանը եւ բերել Հայաստան:

Գրիգորյանը նկարը ժամանկավորապես հանձնել է Քոչարի թանգարանին:

«Մենք առաջին անգամ տեսանք այս ստեղծագործությունը անցյալ տարի, երբ Սարգիս Գրիգորյանը այն Փարիզից բերեց Հայաստան», - պատմում է թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը:

Քոչարի այս տարածանկարը նման է քանդակի, բայց քանդակ չէ, չի տեղավորվում նաեւ «նկար» բնորոշման սահմաններում: Այն նկար է տարածության մեջ, ժամանակակից 3D ձեւաչափի նկար-նախատիպը:

Տարածանկարը մինչեւ Հայաստան գալը Մոնակոյում մասնակցել է արվեստի էքսպոյի եւ արժանացել գլխավոր մրցանակի որպես 20-րդ դարի արվեստի նորարարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG