Մատչելիության հղումներ

logo-print

Շփման գծում հերթական դիտարկումն անցկացվեց


Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դրա ընթացքում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG