Մատչելիության հղումներ

logo-print

Անվտանգության խիստ միջոցներ` ադրբեջանցի մարդասպանի հարսանիքին


Բաքվի ռեստորաններից մեկում երեկ կայացել է օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից արտահանձնված եւ նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանացած մարդասպան Ռամիլ Սաֆարովի հարսանիքը։

Ինչպես տեղեկացնում է Day.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով «Կավկազինֆո» կայքը, «տարածքում անվտանգության միջոցները ապահովված էին ամենաբարձր մակարդակով»։ Մասնավորապես, հարսանիքի մասնակիցներից առգրավել են բջջային հեռախոսները` նկարահանումները կանխելու համար։

Սաֆարովի կինն է դարձել Շաբնամ Գյուլմամեդովան, ով, ինչպես ավելի վաղ հաղորդել էին ադրբեջանական լրատվամիջոցները, «սպասել է նրան բոլոր այս տարիներին»։

Այս ամսվա սկզբին մարդասպանի հայրը հերքել էր որդու ամուսնության մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը։

2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին առանձնակի դաժանությամբ սպանելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը անազատության մեջ մնաց ընդամենը ութեւկես տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG