Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն Թուրքիային պաշտպանելու ծրագրեր է մշակել


ՆԱՏՕ-ն հայտարարել է, թե ծրագրեր է մշակել` պաշտպանելու Թուրքիային, եթե Սիրիայում ընթացող պատերազմը ընդլայնվի ու վերաճի սիրիա - թուրքական պատերազմի: Reuters-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` հավելելով, որ, միեւնույն ժամանակ, դաշինքի անդամները հույս ունեն, թե մի ճանապարհ կգտնվի, որը թույլ կտա մեղմել թուրք - սիրիական սահմանին առաջացած լարվածությունը:

Անցած չորեքշաբթի Սիրիայի տարածքից թուրքական Ակչակալե բնակավայրի ուղղությամբ արձակված արկը մարդկային զոհերի պատճառ դարձավ, ինչից հետո կտրուկ սրվեց իրավիճակը թուրք - սիրիական սահմանին: Թուրքական կողմը զորք ու զինտեխնիկա մոտեցրեց սահմանին եւ թնդանոթային հարվածներ հասցրեց սիրիական կողմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG