Մատչելիության հղումներ

logo-print

Ծառուկյանը շնորհավորել է Պուտինին


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հասարակական կազմակերպությունների հայ - ռուսական միության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 7-ին ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի նախագահին շնորհավորելով ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ։

«Համոզված եմ, Ձեր կառավարման տարիները ապահովում են Ռուսաստանի Դաշնության կայունությունը եւ բարգավաճումը», - ասված է, մասնավորապես, ուղերձում, որի տեքստը այսօր տարածել է «Բարգավաճ Հայաստան»-ի լրատվական ծառայությունը։

«Հսկայական է Ձեր ներդրումը հայ - ռուսական փոխհարաբերությունների ամրապնդման գործում, մեր պետությունների միջեւ համագործակցության համակողմանի ընդլայնումը հետագայում էլ, անշուշտ, պայմանավորված կլինի նաեւ հեռատես եւ իմաստուն քաղաքական գործչի Ձեր հեղինակությամբ», - Պուտինին գրել է Ծառուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG