Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին եւ Իվանիշվիլին հանդիպեցին


Միխեիլ Սաակաշվիլին նախագահական նստավայրում ողջունում է Բիձինա Իվանիշվիլիին, Թբիլիսի, 9-ը հոկտեմբերի, 2012թ.
Միխեիլ Սաակաշվիլին նախագահական նստավայրում ողջունում է Բիձինա Իվանիշվիլիին, Թբիլիսի, 9-ը հոկտեմբերի, 2012թ.
Այսօր Թբիլիսիում` Վրաստանի նախագահի նստավայրում, կայացել է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը։

«Այսօր պատմական գործընթաց է։ Հետխորհրդային տարածքում, մեր տարածաշրջանում առաջին անգամ տեղի է ունենում իշխանության գործառույթների մեծ մասի փոխանցումը ժողովրդավարական, խաղաղ շրջանակներում», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Սաակաշվիլին` շարունակելով. - «Մենք միշտ ասել եւ ասում ենք, որ խորապես հարգում ենք վրաց ժողովրդի ընտրությունը։ Վրաց ժողովուրդը գերագույն դեմքն է, որը որոշում է քաղաքական գործընթացները Վրաստանում»։

«Անշուշտ, մեր միջեւ մնում են հիմնարար տարբերությունները քաղաքական շատ հարցերի շուրջ։ Սակայն մենք` որպես պատասխանատու իշխանություն, ես` որպես նախագահ, Սահմանադրության երաշխավորն եմ, որպեսզի իշխանության փոխանցումը տեղի ունենա առանց բարդությունների։ Մենք պետք է պահպանենք ժողովրդավարությունը, դա պետք է շարունակվի եւ ամրապնդվի ապագայում, որպեսզի վրաց ժողովուրդը հեռանկարներ ունենա», - ասել է Վրաստանի նախագահը։

«Համոզված եմ, որ Վրաստանը հրաշալի ապագա է ունենալու, եւ մենք մաս ենք կազմելու այդ հրաշալի ապագային` որպես այս երկրի քաղաքացիներ», - ամփոփել է Սաակաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG