Մատչելիության հղումներ

Բուդապեշտում պղծվել է Աթաթուրքի հուշարձանը


Հունգարիայի մայրաքաղաքի 19-րդ թաղամասում տեղադրված` Թուրքիայի արդի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հուշարձանը պղծվել է։

Ինչպես փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, արձանի վրա կարմիր ներկով վիրավորական արտահայտություններ են գրվել։

Ադրբեջանական այլ աղբյուրներ, իրենց հերթին, հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր։

Աթաթուրքի կիսանդրին Բուդապեշտում կանգնեցվել է սեպտեմբերի 29-ին։ Տեղի հայ համայնքը երկրի արտգործնախարարությանը կոչ էր արել թույլ չտալ արձանի տեղադրումը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված սկանդալի ֆոնին։ Սա ադրբեջանական լրատվամիջոցներին առիթ է տվել պնդելու, թե արձանը պղծել են հայերը։

Հունգարական ոստիկանությունը, մինչդեռ, հայտնել է միայն, որ փնտրում է արարքի հեղինակներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG