Մատչելիության հղումներ

Մոսկվայում ակտիվիստներ են ձերբակալվել


Երեկ Մոսկվայում ձերբակալվել են ավելի քան երկու տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ, որոնք մասնակցում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան 60-ամյակի առիթով կազմակերպված ակցիային:

Ակցիայի մասնակիցները «Պապիկին ուղեկցում ենք թոշակի» կարգախոսով պաստառներ էին կրում: Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել նախագահի աշխատակազմին փոխանցել Պուտինի համար հավաքված նվերները, որոնցով ակնարկվում էր նրա տարիքն ու ակնկալվող հեռացումը:

Ակցիայի մի քանի մասնակիցներ «ազատության զբոսանք» են կատարել ի պաշտպանություն քաղբանտարկյալների, ինչից հետո ձերբակալվել են: Ձերբակալվել են նաեւ «Դրուգայա Ռոսիա» («Այլ Ռուսաստան») նախաձեռնության անդամները: Նրանց մեծ մասը ավելի ուշ ազատ է արձակվել առանց որեւէ արձանագրության:

Նման ակցիաներ են անցկացվել նաեւ ռուսաստանյան մի շարք այլ քաղաքներում, այդ թվում` Սանկտ Պետերբուրգում եւ Սամարայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG