Մատչելիության հղումներ

logo-print

Չավեսը Վենեսուելան կղեկավարի եւս առնվազն վեց տարի


Ուգո Չավեսը արդեն երրորդ անգամ ընտրվում է Վենեսուելայի նախագահ:

Երկրի ընտրական հանձնաժողովի տվյալներով` կիրակի օրը անցկացված նախագահական ընտրություններում Չավեսը ստացել է ընտրողների ձայների 54 տոկոսը: Նրա մրցակցի` ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլես Ռադոնսկիի օգտին քվեարկել է ընտրողների 45 տոկոսը:

Ուգո Չավեսը եւս առնվազն վեց տարի կպահպանի Վենեսուելայի նախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է 1999 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG