Մատչելիության հղումներ

Պայթյուն Դամասկոսի կենտրոնում


Դամասկոսի կենտրոնում գտնվող սիրիական ոստիկանության շտաբում երեկ տեղի ունեցած պայթյունից առնվազն մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են:

Կառավարության տվյալներով` պայթել է ականապատված ավտոմեքենա: Սիրիայի պետական հեռուստատեսությամբ իշխանությունները մեղադրել են «ահաբեկիչներին». նրանք այդպես են անվանում են ընդդիմության զինված միավորումներին, ովքեր պայքարում են նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման համար:

Արդեն հինգերորդ օրն է` Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին երկու կողմերի զինված ուժերը հարվածներ են հասցնում միմյանց: Հստակ տվյալներ տուժածների մասին չկան:

Հոկտեմբերի 3-ին, երբ Սիրիայի կողմից թուրքական սահմանային Ակչակալե գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակվեցին, զոհվեց 5 մարդ: Դրանից հետո թուրքական զինուժը սկսեց հրետակոծել Սիրիայի սահմանային բնակավայրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG