Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին հոբելյանի առթիվ


Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Երեւանում, 14-ը հոկտեմբերի, 2010թ.

Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Երեւանում, 14-ը հոկտեմբերի, 2010թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

Ուղերձում, որի տեքստը տեղադրված է Հայաստանիչ նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Ցանկանում եմ եւս մեկ անգամ Ձեզ՝ Հայաստանի հավատարիմ բարեկամին, ամենախորին երախտագիտություն հայտնել դաշնակցային փոխգործակցության հունով այսօր վստահորեն զարգացող հայ - ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար: Կարեւոր է, որ այդ փոխգործակցությունը կրում է ռազմավարական բնույթ, իսկ մեր երկրների գործընկերությունը մշտապես հարստանում է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային - հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերով: Վստահ եմ, որ փոխադարձ աջակցության եւ փոխօգնության բարի ավանդույթների վրա հիմնված միջպետական հարաբերությունների զարգացումը բխում է Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների շահերից, նպաստում Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության պահպանմանը»:

«Բարձր եմ գնահատում մեր միջեւ ձեւավորված անձնական հարաբերությունները եւ համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Ռուսաստանի բազմաբնույթ հարաբերություններն այսուհետ եւս վերընթաց կզարգանան՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG