Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը կունենա 83 մանդատ


Այս պահի դրությամբ, անցած կիրակի կայացած քվեարկության արդյունքներով, ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը կունենա Վրաստանի 150 տեղանոց խորհրդարանի տեղերից 83-ը: 67 մանդատ կստանա Միխեիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում»-ը:

Ընդդիմադիր դաշինքը 44 մանդատ ստանալու է համամասնական ընտրությունների արդյունքում եւ 39-ը` մեծամասնական:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ արդյունքները կարող են փոխվել` բողոքարկված ընտրատեղամասերում քվեների վերահաշվարկից հետո:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG