Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միրոզյանների ընտանիքին՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ:

«Էդվարդ Միրզոյանի բարձրարվեստ երաժշտությունը, որ տոգորված է պայծառ մարդասիրությամբ եւ լավատեսությամբ, հայ ժողովրդի ստեղծագործ ոգու լավագույն դրսեւորումներից է: Նրանում արտացոլված են Հայաստանի գեղեցկությունը եւ հայ մարդու ազնվագույն որակները: Հայ երաժշտարվեստի մեծ երախտավորը հայրենակիցների հիշողության մեջ կմնա նաեւ որպես անվանի հասարակական գործիչ եւ բազմավաստակ մանկավարժ», - ասված է հեռագրում:

Մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը մահացել է երեկ` երկարատեւ հիվանդությունից հետո 91 տարեկանում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG