Մատչելիության հղումներ

Ահաբեկչության մեջ մեղադրվող Աբու Համսան հանձվել է ԱՄՆ-ին


Մեծ Բրիտանիան Միացյալ Նահանգներին է հանձնել արմատական մահմեդական քարոզիչ Աբու Համսա ալ-Մասրիին եւ ահաբեկչության մեջ մեղադրվող եւս չորս մեղադրյալների:

Ծննունդով եգիպտացի Համսան եւ մյուս կասկածյալները Միացյալ Նահանգներ են տեղափոխվել երկու ինքնաթիռներով:

Ուրբաթ օրը Լոնդոնի Գերագույն դատարանը հաստատել էր արտահանձնման մասին որոշումը` վճռելով, որ այն կարող է ի կատար ածվել անմիջապես:

Միացյալ Նահանգներում, ի թիվս այլնի, Համսային մեղսագրվում է Օրեգոն նահանգում Ալ Ղաիդայի զինյալների ճամբար ստեղծելու փորձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG