Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը պահանջում է ազատ արձակել ձերբակալվածներին


Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք»-ը պահանջել է իշխանություններից ազատ արձակել անցած կիրակի կայացած քվեարկությունից առաջ ձերբակալված եւ վարչական կալանքի ենթարկված 69 անձանց:

Ընդդիմադիր դաշինքի առաջնորդներից Սոզար Սուբարին հայտարարել է, թե իշխանություններին փոխանցվել է մի ցուցակ, որտեղ նշված են ինչպես ընդդիմադիր ակտիվիստների, այնպես էլ նախագահ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցների անուններ:

Երեկ Թբիլիսիում անցել են գործող իշխանությունների եւ հաղթանակած ընդդիմության ներկայացուցիչների առաջին բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG