Մատչելիության հղումներ

Հալեպում եւս երկու հայ զոհվեց


Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր Գյուղ թաղամասի Կարեն-Էփե ազգային ճեմարանի տարածքում անցած գիշեր ընկած չորս ռումբերի պայթյունի հետեւանքով զոհվել են հայազգի երկու քաղաքացիներ` Հասմիկ Կիրակոսյանը` մոտ 60 տարեկան, եւ Պարսում Պարսումյանը` 75 տարեկան, կան նաեւ վիրավորներ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG