Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն որոշեց թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում իր թեկնածուներին


Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մի քանի ժամ առաջ հրավիրած գործադիր մարմնի նիստում որոշել է Երեւանի Ավան վարչական շրջանը եւ Նոր Նորքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրել Երեւանի կադաստրի պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի, իսկ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում՝ գործարար Արման Սահակյանի թեկնածությունները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա չհերքեց, որ Ռոբերտ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ, Ավանի նախկին թաղապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:

Իսկ Արման Սահակյանին ՀՀԿ-ն առաջադրել էր նաեւ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում` թիվ 34 ընտրատարածքում, սակայն այս ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) թեկնածու Մարտուն Գրիգորյանը:

Թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 2-ին:

Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ «Հարսնաքար»-ի ողբերգությունից հետո ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո, իսկ 35 ընտրատարածքում հաղթած ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը անցած ամիս ընտրվեց Գյումրիի քաղաքապետ:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG