Մատչելիության հղումներ

Թուրքիան արտոնեց իր զինուժի գործողությունները Սիրիայի տարածքում


Թուրքիայի խորհրդարանը Սիրիայի տարածքում իր զինված ուժերի մարտական գործողությունները արտոնող որոշում է ընդունել։

Hurriyet օրաթերթի փոխանցմամբ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացրած նախագծին այսօր կայացած փակ նիստի ժամանակ կողմ է քվեարկել 320, դեմ` 129 պատգամավոր։

Դեմ են քվեարկել Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության, ինչպես նաեւ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանականները։

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մուհարեմ Ինչեն, քննադատելով որոշումը, հայտարարել է, որ այն թույլ կտա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը համաշխարհային պատերազմ վարել։

Ինչեն քննադատել է նաեւ տվյալ հարցով փակ նիստի անցկացումը` ասելով. - «Ինչո՞ւ եք թաքցնում դա ժողովրդից։ Ձե՞ր երեխաներն են գնալու պատերազմ։ Մարդիկ չիմանա՞ն` ինչու են պատերազմ ուղարկում իրենց երեխաներին»։

Օրերս Սիրիայի կառավարական ուժերի կողմից թուրքական սահմանամերձ Ակչկալե քաղաքի հրետակոծության հետեւանքով 5 մարդ է զոհվել: Թուրքական հրետանին, իր հերթին, պատասխան կրակ է բացել սիրիական սահմանամերձ տարածքների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG