Մատչելիության հղումներ

Դավիթ Կարապետյանը` սփյուռքի փոխնախարար


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է սփյուռքի նախարարի տեղակալ։ Այդ մասին այսօր տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը։

Դավիթ Կարապետյանը 31 տարեկան է, մասնագիտությամբ` արեւելագետ, կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է, մայիսի 6-ի ընտրություններում ընդգրկված էր կուսակցության համամասնական ցուցակում։ 2008 - 2010 թվականներին դասախոսել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, Հայաստանի ֆրանսիական համալսարանում։ 2010 - 2012 թվականներին աշխատել է որպես Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ընթացիկ տարվա մարտից մինչ նոր նշանակումը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG