Մատչելիության հղումներ

Ռիալի արժեզրկումը բողոքի ալիք է բարձրացրել Իրանում


Վերջին շաբաթվա ընթացքում իրանական արժույթը ամերիկյան դոլարի համեմատ 40 տոկոսով արժեզրկվել է, ինչը բողոքի ալիք է բարձրացրել Իրանում:

Թեհրանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, ովքեր բողոքում էին իրանական ազգային արժույթ ռիալի արժեզրկման դեմ: BBC-ի փոխանցմամբ` Իրանի կենտրոնական բանկի մոտ հավաքված ամբոխը պահանջում էր բանկի ղեկավարի հրաժարականը:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր ելույթում մեղադրել է Արեւմուտքին Իրանի դեմ տնտեսական պատերազմ սկսելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG