Մատչելիության հղումներ

Պայթյուն Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազամուղի վրա


Թուրքիայի տարածքում` Կարսի նահանգում պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանից Թուրքիա գազ տեղափոխող Բաքու - Թբիլիսի - Էրզրում խողովակաշարի մի հատվածի վրա։ Այդ մասին այսօր տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական Hurriyet թերթի հաղորդագրությունը։

Պայթյունի պատճառները առայժմ պարզված չեն։ Դեպքի վայրում աշխատում են թուրքական Botas ընկերության ներկայացուցիչները, որոնց փոխանցմամբ` վերականգնման աշխատանքները կարող են տեւել 3-ից մինչեւ 7 օր։

Գազամուղի վրա նախորդ պայթյունը տեղի էր ունեցել այս տարվա մայիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG