Մատչելիության հղումներ

Հեյդար Ալիեւի արձանի բացումը դժգոհություն է առաջացրել Մեխիկոյում


Հեյդար Ալիեւի հուշարձանը Մեխիկոյում:

Հեյդար Ալիեւի հուշարձանը Մեխիկոյում:

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանի տեղադրումը Մեխիկոյի պողոտաներից մեկում՝ Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինկոլնի ու Մեքսիկայի ազգային հերոսների արձանների հարեւանությամբ, դժգոհության ալիք է բարձրացրել մեքսիկացիների շրջանում:

Ադրբեջանի հանգուցյալ առաջնորդի բրոնզաձույլ արձանի մոտ նաեւ փոքրիկ հուշատախտակ կա` հետեւյալ գրությամբ. - «Հայրենիքին անսահման նվիրվածության փայլուն օրինակ՝ հավատարիմ համաշխարհային խաղաղության համամարդկային իդեալներին»։

Օգոստոսի վերջին տեղադրված այս արձանը պատկերում է Հեյդալ Ալիեւին՝ նստած բրոնզե աթոռին Ադրբեջանի մեծադիր, ճերմակ մարմարե քարտեզի առջեւ։

«Սա իսկապես անտեղի է», - «Ասոշիեյթեդ Փրեսի»-ի հետ զրույցում ասել է ավագ դպրոցի 18-ամյա աշակերտ Միգել Անխել Մենդոզան՝ հավելելով. - «Մի՞թե չէին կարող տեղադրել այնպիսի մարդու հուշարձան, ով ինչ-որ լավ բան է արել»։

Արձանին դեմ հանդես եկող ակտիվիստները նշում են, թե Ալիեւը, ով խեղդում, լռեցնում էր այլակարծությունը, չպետք է հայտնվեր միեւնույն զբոսայգում՝ համաշխարհային ու մեքսիկացի հերոսների կողքին։

«Տպավորություն է, որ անհատի պաշտամունքը տեղափոխվել է Մեքսիկա», - հայտարարել է գրող Հոմերո Արիջիսը, ով մի քանի տասնյակ ակտիվիստների հետ նախորդ շաբաթ բողոքի ցույց էր կազմակերպել արձանի մոտ, եւ հավելել. - «Մենք պատրաստվում ենք դառնալ հանգուցյալ դիկտատորների հուշարձանների կենտրո՞ն: Ո՞վ է հաջորդը՝ Հիտլերը, Ստալինը»:

Հեյդար Ալեւի արձանը Մեքսիկայի մայրաքաղաքում տեղադրելու համար Բաքուն շուրջ 5 միլիոն դոլար է ծախսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG