Մատչելիության հղումներ

Հալեպում չորս պայթյունից առնվազն 40 մարդ է զոհվել


Սիրիայի Հալեպ քաղաքի` կառավարական ուժերի կողմից վերահսկվող շրջանում չորս պայթյունների հետեւանքով այսօր զոհվել է առնվազն 40, վիրավորվել` ավելի քան 90 մարդ։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` պայթյունները րոպեների տարբերությամբ հաջորդել են իրար գլխավոր Սաադալա ալ-Ջաբիրի հրապարակում, եւս մեկ` հինգերորդ պայթյունը որոտացել է ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է նաեւ, որ անվտանգության ուժերի կողմից սպանվել են զինվորական համազգեստով երեք անձինք, որոնք չեն հասցրել գործի գցել իրենց վրա ամրացված պայթուցիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG