Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը հաղթում է նաեւ Աջարիայի ընտրություններում


Վրաստանի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ անցկացվող Աջարիայի Գերագույն խորհրդի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթում է «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցած նախնական տվյալներով` «Վրացական երազանք»-ը Աջարիայի ընտրություններում համամասնական ընտրակարգով ստացել է ձայների 53.5, իշխող Միացյալ ազգային շարժումը` 40.5 տոկոսը, ընդդիմադիր դաշինքի թեկնածուները հաղթել են նաեւ մեծամասնական մի շարք ընտրատարածքներում։

Վրաստանի խորհրդարանի հոկտեմբերի 1-ի ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, հաղթում է «Վրացական երազանք»-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG