Մատչելիության հղումներ

Լավրովը փարատում է եվրոպական հիմնադրամների մտահոգությունները


Ռուսաստանում գործող եվրոպական հիմնադրամները եւ կազմակերպությունները չեն արժանանա ամերիկյան կառավարության ֆինանսավորմամբ գործող ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ճակատագրին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի իշխանությունները հոկտեմբերի 1-ից կասեցրել են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության գործունեությունը երկրում։

«Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կառավարության մի մասն է, իսկ Բրիտանական խորհուրդը կամ այլ կազմակերպություններ, չնայած ֆինանսավորվում են իրենց երկրներից, սակայն ինքնուրույն միավորներ են։

Լավրավը կրկին քննադատել է ԱՄՆ ՄԶԳ-ին` մեղադրելով գործակալությանը կասկածելի նախագծերի ֆինանսավորման մեջ, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG