Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանությունը «մտահոգված է» Օսկանյանի խնդրով


Միացյալ Նահանգների դեսպանատունը Երեւանում:
Միացյալ Նահանգների դեսպանատունը Երեւանում:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը այսօր տարածել է հետեւյալ հայտարարությունը:

«Մենք ուշադրությամբ հետեւել ենք արտաքին գործերի նախկին նախարար Օսկանյանի դեմ ընթացող դատական գործին եւ շատ մտահոգված ենք վերջին զարգացումներով: Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը եւ Հայաստանի իրավական, արդարադատության եւ օրենսդրական ոլորտների բարեփոխմանը»:

Ազգային ժողովը այսօր բավարարել է Գլխավոր դատախազի միջնորդությունը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Օսկանյանին մեղսագրվում է իր ստեղծած Սիվիլիթաս հիմնադրամի միջոցները յուրացում եւ դրանց օրինականացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG