Մատչելիության հղումներ

«Հայֆեստ»-ը կմեկնարկի ճապոնական թմբկահարների թատրոնով


Never miss՝ «Երբեք բաց մի թող» կարգախոսով կանցնի ամենամյա «Հայֆեստ» թատերական փառատոնը, որն այս տարի նշում է տասնամյակը:

Փառատոնին կներկայանան թատերախմբեր Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Ճապոնիայից, Իրանից եւ այլ երկրներից: Այս տարի մասնակից երկրների թիվը համեմատաբար ավելի քիչ է, բացակայում են նաեւ ռուսական թտաերախմբեր, բայց, փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով, դրանից փառատոնը չի տուժել:

Այս տարվա «Հայֆեստ»-ին Բրիտանական խորհուրդը կներկայացնի բրիտանական էկրանային պարարվեստի լավագույն նմուշները ներկայացնող Forward motion ֆիլմը: Կազմակերպիչների խոսքով, երեք ծրագրից բաղկացած ֆիլմն արտացոլում է բրիտանական պարարվեստի զարգացման նորարար միտումները եւ ներկայացնում բրիտանացի արվեստագետների տեսակետները ժամանակակից պարողների գործունեության վերաբերյալ:

Իսկ այսօր երեկոյան փառատոնը կբացի ճապոնական թմբկահարների թատրոնը: Թատրոնը, որի անվանումը «Դադադադան տենկո» է, իր ներկայացումները ստեղծում է օգտագործելով 40 մեծ ու փոքր ճապոնական հարվածային գործիքներ:

«Ներկայացման հաղորդագրությունն այն է, որ աղոթում ենք բոլորի երջանկության համար: Ճապոնիայում շատ կան հարվածային գործիքներով ներկայացող խմբեր, մենք առանձնանում ենք նրանով, որ մեր ներկայացումներում համադրում ենք արվեստի տարբեր ճյուղերը», - ասաց
թատրոնի ռեժիսոր Սավակո Կիտաբայաշին:

Հայաստանից փառատոնին կմասնակցեն «Միհր» թատրոնը, Պետական տիկնիկային թատրոնը, Փոքր թատրոնը եւ Պատանի հանդիսատեսի թատրոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG