Մատչելիության հղումներ

ՅՈւՆԵՍԿՕ-ն դատապարտում է Հալեպի շուկայի ավերումը


ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան այսօր դատապարտել է Հալեպի հինավուրց շուկայի ավերումը:

ՄԱԿ-ի մշակութային կազմակերպության գլխավոր տնօրենի հայտարարությունը հետեւել է նախօրեին տեղի ունեցած հրդեհին, որը, ըստ հաղորդագրությունների, շարունակաբար ընթացող կռիվների արդյունքում Հալեպի ամենահին շուկայում վերացրել է հարյուրավոր խանութներ:

Հայտարարությունում նշված է, որ Սիրիան ստորագրել է զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիան:

Հալեպի շուկան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության համաշխարհային ցուցակում ներառվել է 1986 թվականին եւ Սիրիայում գտնվող` համաշխարհային ժառանգության վեց օբյեկտներից մեկն է:

Նշելով, որ Սիրիայում «արդեն այժմ ծայրաստիճան ծանր են մարդկային տառապանքները», Բոկովան ընդգծում է. - «Ողբերգական է նաեւ այն, որ մարտական գործողությունները հիմա ավերում են երկրի հազարամյա պատմության մասին վկայող մշակութային ժառանգությունը, որը գնահատում եւ որով հիանում են ամբողջ աշխարհում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG