Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը այլեւս պատգամավոր չէ


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այլեւս Ազգային ժողովի պատգամավոր չէ։ Նրա պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը այսօր խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղարկեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը հրապարակվել էր Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ, եւ խորհրդարանի կանոնակարգով նախատեսված 15-օրյա ժամկետում «Ժառանգության» առաջնորդը ետ չվերցրեց այն։


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG