Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին ընդունեց պարտությունը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվային լուսանկար
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվային լուսանկար
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հատուկ հայտարարությամբ է հանդես եկել երկուշաբթի օրը երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։

Վրացական «Ռուսթավի - 2» հեռուստաալիքի փոխանցմամբ` Սաակաշվիլին հայտարարել է, որ «Վրացական երազանք» դաշինքը լուրջ առավելություն է ստացել ընտրություններում, եւ այժմ խորհրդարանական մեծամասնությունը պետք է նոր կառավարություն ձեւավորի։

«Որպես նախագահ` ես կաջակցեմ խորհրդարանին աշխատանքները սկսելու, նոր նախագահ ընտրելու եւ նոր կառավարություն ձեւավորելու գործում», - ասել է Սաակաշվիլին։

Վրաստանի նախագահը կրկին ընդգծել է, որ «Վրացական երազանք»-ի տեսլականները եւ առաջնայնությունները լրջորեն տարբերվում են կառավարող կուսակցության տեսլականներից եւ առաջնայնություններից եւ անընդունելի են իր համար։ Այդուհանդերձ, ըստ նրա, դա վրաց ժողովրդի որոշումն է, որը պետք է հարգվի։

Սաակաշվիլին ասել է, որ որպես Միացյալ ազգային շարժման առաջնորդ` այժմ անցնում է ընդդիմություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG