Մատչելիության հղումներ

Օսկանյանի հարցով քվեարկությունը` մոտ մեկ ժամից


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությունը խորհրդարանում տեղի կունենա մոտ մեկ ժամից։

Ներկայումս ելույթ է ունենում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով կրկին պնդեց, որ Օսկանյանի դեմ գործը քաղաքական ենթատեքստ չունի, այն պետք է դիտարկել զուտ իրավական տեսանկյունից։

Գլխավոր դատախազի պնդմամբ` Օսկանյանը, «այո, գրպանել է 180 հազար դոլարը»։

Բոլոր խմբակցությունները արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը։ «Բարգավաճ Հայաստան»-ը, ինչպես եւ ՀՅ Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը եւ Հայ ազգային կոնգրեսը որոշել են չմասնակցել քվեարկությանը։

Տվյալ հարցով քվեարկությունը անցկացվելու է փակ գաղտնի։


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG