Մատչելիության հղումներ

Սիրիայի ԱԳ նախարար. «Մի շարք երկրներ սատարում են ահաբեկիչներին»


Սիրիայի արտգործնախարարը մի շարք երկրների մեղադրել է ահաբեկիչներին սատարելու մեջ:

Վալիդ ալ-Մուալեմը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Կատարին եւ Լիբիային կոչ է արել դադարեցնել սիրիացի ապստամբների ֆինանսավորումն ու նրանց զենքի մատակարարումը:

ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին էլ Սիրիայի արտգործնախարարը մեղադրել է իր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:

Սիրիայում արյունալի մարտերը շարունակվում են: Վերջին օրերին այդ մարտերում զոհվել է շուրջ 160 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG