Մատչելիության հղումներ

Մինյոն. «Սաֆարովի գործը մարտահրավեր է մեր արժեքներին»


«Սաֆարովի գործը իրական մարտահրավեր է այն արժեքներին, որ մենք պաշտպանում ենք այս կազմակերպությունում», - հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը այսօր Վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման իր ելույթում։

«Հետեւաբար, այս թեման արժանի է Վեհաժողովում քննարկման։ Պարոն Սաֆարովի գործած արգահատելի հանցագործության փառաբանումը անընդունելի է, եւ ես խորապես ափսոսում եմ, որ հանցագործի ներումը ձեռք է բերվել Եվրոխարհրդի իրավական գործիքի միջոցով` մշակված իրապես «մարդասիրական» նպատակներով», - ընդգծել է ԵԽԽՎ-ի նախագահը։

Վեհաժողովի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հաստատելով աշնանային նստաշրջանի օրակարգը` ԵԽԽՎ-ն որոշել է հոկտեմբերի 4-ին քննարկել ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի հարցը։

2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան, որտեղ նույն օրը նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանացավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG