Մատչելիության հղումներ

Հայաստանի բանակում զինվոր է զոհվել


Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` «Հայաստանի Հանրապետության սահմանների եւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ոչ մարտական պայմաններում» այսօր զոհվել է Հայաստանի Զինված ուժերի N զորամասի 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Մնացականյանը:

«Պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը խոստանում է պատահարի մանրամասներ հաղորդել լրացուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG